Թրամփը սպառնում է փակել Մեքսիկայի հետ սահմանը
https://parstoday.ir/hy/news/world-i101133-Թրամփը_սպառնում_է_փակել_Մեքսիկայի_հետ_սահմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ ոչ օրինական փախստականների դեմ պայքարելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2018 11:08 Asia/Tehran
  • Թրամփը սպառնում է փակել Մեքսիկայի հետ սահմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ ոչ օրինական փախստականների դեմ պայքարելու համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թրամփը Twitter-ի իր էջում գրել է. «Մինչև այն ժամանակ երբ ներգաղթյալների դիմումները ԱՄՆ դատարաններում չեն քննարկվել և հաստատվել, նրանց չի թույլատրվի մուտք գործել Միացյալ Նահանգներ:»

«Եթե ինչ-որ պատճառներով դա լինի անհրաժեշտ, մենք կփակենք մեր հարավային սահմանը: Տասնամյա խախտումներից հետո ԱՄՆ-ն այլևս չի կարող հաշտվել այս լուրջ իրավիճակով»:գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Թրամփը հավելել է, որ անօրինական ճանապարհով ԱՄՆ ներթափանցողներին ձերբակալելու է:

Դոնալդ Թրամփը, որը նախկինում սպառնացել էր փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, ասել է, որ արգելափակելու է մեքսիկացիների հետ առևտուրը:

Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված է ավելի քան 7000 ամերիկյան զորքեր, որոնք զբաղվում են ԱՄՆ-ի ներգաղթյալների ժամանման հետ: