ՀԳՀԾ-ն տարածաշրջանի ու Եվրոպայի հիմնասյունն է. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i101264-ՀԳՀԾ_ն_տարածաշրջանի_ու_Եվրոպայի_հիմնասյունն_է._Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է որպես տարածաշրջանի ու Եվրոպայի հիմնասյուներից մեկը, ՀԳՀԾ-ն պահպանելու այդ միության կամքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2018 07:05 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն տարածաշրջանի ու Եվրոպայի հիմնասյունն է. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է որպես տարածաշրջանի ու Եվրոպայի հիմնասյուներից մեկը, ՀԳՀԾ-ն պահպանելու այդ միության կամքը:

Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը երեքշաբթի օրն ԻԻՀ նախագահի տեղակալ և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Իրանն ու Եվրոպան միջազգային համաձայնությունները հարգելու նպատակով ընդգծում են միջուկային համաձայնությունը լիարժեք ու արդյունավետ կերպով գործադրելու կապակցությամբ իրենց պարտավորությունը:

«ԵՄ ներկայացուցիչը միջուկային միջազգային համագործակցությունների երրորդ սեմինարի նպատակների շրջանակում պահանջեց շարունակել միջուկային խաղաղասիրական աշխատանքների կապակցությամբ Իրանի հետ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սալեհիի և Մոգերինիի հանդիպման ժամանակ, ՀԳՀԾ-ից բացի, նաև բանակցություն ու մտքերի փոխանակում է կատարվել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների, այդ թվում՝ Իրանի համար ռադիոդեղերի ապահովման ընկերության և միջուկային անվտանգության կարգավորման կենտրոն ստեղծելու շուրջ և դրանք անընդունելի քայլեր են համարվել:

Սալեհին հանդիպումից առաջ ասել էր, որ Մոգերինիին հիշեցնելու է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ Իրանի շահերի երաշխավորման ու ապահովման նպատակով Եվրոպայի քայլերի  կապակցությամբ Իրանի ժողովրդի համբերությունը գնալով հատնում է: