Ֆրանսիայում արհմիությունների գործադուլի պատճառով խախտվել է տրանսպորտի աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/world-i10132-Ֆրանսիայում_արհմիությունների_գործադուլի_պատճառով_խախտվել_է_տրանսպորտի_աշխատանքը
Ֆրանսիայում գործադուլները տրանսպորտի աշխատանքի լուրջ խախտումների են հանգեցրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բողոքի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2016 08:08 Asia/Tehran
  • Ֆրանսիայում արհմիությունների գործադուլի պատճառով խախտվել է տրանսպորտի աշխատանքը

Ֆրանսիայում գործադուլները տրանսպորտի աշխատանքի լուրջ խախտումների են հանգեցրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բողոքի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:

Բողոքի օրվա ընթացքում երկրի քաղաքներում կկայանան շուրջ 270 ցույցեր: Արվարձանային Էլեկտրագնացքների եւ տարածաշրջանային ճեպընթացների չվերթերի կեսը չեղարկված Է: Գծեր դուրս չի եկել Փարիզի մետրոպոլիտենի շարժակազմերի շուրջ մեկ երրորդը, ճեպընթացների շարժակազմերի սոսկ կեսը կսպասարկի հյուսիսային ուղղությունը: Մնացած ուղղություններում գործի մեջ կմա շարժակազմերի մեկ քառորդը:

Գործադուլն ազդել Է նաեւ ավիացիոն տրանսպորտի աշխատանքի վրա. Մարսելում չեղարկվել Է չվերթերի մեկ երրորդը, Փարիզի Օռլիում՝ առնվազն 20 տոկոսը:

Բողոքի ակցիային մտադիր են միանալ պետական ծառայողները, EDF Էներգետիկական կորպորացիայի, նավթագազային Total-ի աշխատողները: Այն պաշտպանում են թերթերի լրագրողները. դրանց մի մասը թղթի վրա լույս չի տեսել եւ մատչելի Է սոսկ Համացանցում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այս տարի սա բողոքի արդեն չորրորդ ակցիան Է սույն օրենսդրության դեմ: Արհմիությունների հետ տեքստը համաձայնեցնելու՝ կառավարության փորձերը հանգեցրել են կողմերի տարաձայնությունների սաստկացման: Բարեփոխման նախագիծը, որն առաջարկվել Է Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Միրիամ Էլ Հոմրիի կողմից եւ նպատակամղված Է գործազրկության դեմ պայքարին, զգալի քննադատություն Է առաջացնում Ֆրանսիայում:

Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում Է գործատուների հնարավորությունն՝ ավելացնելու աշխատակիցների աշխատանքային ժամանակը (շաբաթական ընդհուպ մինչեւ 60 ժամ) եւ կրճատելու գերաշխատանքի լրավճարումները: Նախագիծը նաեւ նախատեսում Է աշխատաշուկայի զգալի ազատականացում եւ աշխատանքի վարձման եւ աշխատակիցների արձակման գործընթացի պարզեցում: