Մոսկվա. ԻԼԻՊ-ը պատրաստվում է նոր հարձակումներ իրականացնել Սիրիայում
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը պատրաստվում է Սիրիայում նոր հարձակումներ իրականացնել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԻԼԻՊ- ը պատրաստվում է Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում քիմիական հարձակում իրականացնել:
ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը նպատակ ունի ենթահող պատրաստել Արեւմտյան կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարության ուժերի դեմ հարձակման համար:
Ռուսաստանն ու Սիրիան բազմիցս հայտարարել են, որ ահաբեկիչները պարտություն են կրում Սիրիայի բանակից եւ պետք է հեռանան օկուպացված քաղաքներից: Սակայն ի պատասխան, նրանք իրականացնում են քիմիական հարձակումներ:
Սիրիայի կառավարությունը համագործակցում է նաեւ միջազգային կառույցների հետ՝ քիմիական օբյեկտները վերահսկելու համար: