Գերմանական դատարանը աջակցում է Իրանի բանկերին `ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i101380-Գերմանական_դատարանը_աջակցում_է_Իրանի_բանկերին_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_դեմ
Գերմանական դատարանն այդ երկրի հեռահաղորդակցային ընկերությանը կոչ է արել Գերմանիայում իրանական բանկերի ինտերնետային և հհռախոսային գործարկումը սկսել առանց Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները հաշվի առնելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2018 07:41 Asia/Tehran
  • Գերմանական դատարանը աջակցում է Իրանի բանկերին `ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ

Գերմանական դատարանն այդ երկրի հեռահաղորդակցային ընկերությանը կոչ է արել Գերմանիայում իրանական բանկերի ինտերնետային և հհռախոսային գործարկումը սկսել առանց Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները հաշվի առնելու:

Deutsche Welle հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Գերմանիայի Համբուրգի նահանգային դատարանը, իրանական բանկերի բողոքների վերաբերյալ քննարկումից հետո,  նախնական որոշմամբ քվեարկել է նրանց օգտին:

Դատարանը դիմել է գերմանական հեռահաղորդակցական ընկերությանը, Իրանում հեռախոսային գծերի և ինտերնետ-բանկերի վերաբացման հարցով:

Telecom ընկերությունը նոյեմբերին կտրել է իրանական բանկերի կապի և ինտերնետ հաղորդակցույան միջոցները:

Handelsblatt օրաթերթը երկու շաբաթ առաջ հաղորդել է, որ Telecom հեռահաղորդակցական ընկերությունը, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է Գերմանիայի կառավարությանը, ուղերձ է հղել Ազգային բանկին, տեղեկացնելով իրանական բանկերի հետ Համբուրգի բանկի մասնաճյուղի ինտերնետային եւ հեռախոսային կապի խզման մասին:

Գերմանիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադառնալով Համբուրգի մասնաճյուղի հետ  Իրանի կենտրոնական բանկի ինտերնետ կապի խզմանը, ողջունել է գերմանական բանկի այդ քայլը: