Ֆրանսիայում բողոքները սրվել են. Կառավարությունն արտահերթ նիստ է գումարել
https://parstoday.ir/hy/news/world-i101434-Ֆրանսիայում_բողոքները_սրվել_են._Կառավարությունն_արտահերթ_նիստ_է_գումարել
Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ երկրի վարչապետն ու ներքին գործերի նախարարը բանակցելու են խռովությունների կրկնվելը կանխելու համար արտակարգ դրություն հայտարարելու մասին:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Դեկտեմբեր 02, 2018 13:51 Asia/Tehran

Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ երկրի վարչապետն ու ներքին գործերի նախարարը բանակցելու են խռովությունների կրկնվելը կանխելու համար արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Բենջամին Գրիվոն ասել է.«Վարչապետ Էդվարդ Ֆիլիպն ու Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստները, բանակցելու են արտակարգ դրություն հայտարարելու և բոլոր այլ տարբերակների շուրջ:

Ֆրանսիայի կառավարության խոսնակը նշել է, որ պետությունը պետք է ծրագրի իրագործվող քայլերը, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նվազագույնը 75000 մարդ է մասնակցել «դեղին պիջակավորների» բողոքի ցույցերին:

Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել հարյուրավոր ընդդիմադիրների և ոստիկանության միջև:

Ժողովուրդը հովանավորում է հակակապիտալիստական բողոքի այս ցույցերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է պնդել իր դիրքորոշումը՝ ներկայիս գործընթացը շարունակելու և տնտեսական քաղաքականությունների իրագործման կապակցությամբ: