Ֆրանսիայում հակապետական ցույցերի զոհերի թիվն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i101448-Ֆրանսիայում_հակապետական_ցույցերի_զոհերի_թիվն_աճել_է
Փարիզում հակապետական ցույցերի ընթացքում վիրավորվել է եվս մեկ մարդ: Այդպիսով, այդ երկրում դրամատիրության դեմ ուղղված շարժման զոհերի թիվը հասավ երեքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2018 01:38 Asia/Tehran
  • Ֆրանսիայում հակապետական ցույցերի զոհերի թիվն աճել է

Փարիզում հակապետական ցույցերի ընթացքում վիրավորվել է եվս մեկ մարդ: Այդպիսով, այդ երկրում դրամատիրության դեմ ուղղված շարժման զոհերի թիվը հասավ երեքի:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման,  հակադրամատիրական շարժումը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ առավել միասնական կերպով է ընդդիմանալու այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականություններին:

«Դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժման անվան ներքո Մակրոնի կառավարության գործունեության և նկատի ունեցած տնտեսական բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ալիքը շուրջ երեք շաբաթ առաջ սկսվեց Ֆրանսիայում:

Բողոքի համար առիթ է ծառայել վառելիքից ավելի բարձր հարկ գանձելու  կապակցությամբ Ֆրանսիայի կառավարության ծրագիրը:

Ֆրանսիայի քաղաքացիները վերջին օրերին բազմիցս բախվել են այդ երկրի ոստիկանության հետ, որի հետևանքով մինչ այժմ վիրավորվել են հարյուրավոր բողոքարարներ:

Կիրակի օրը  Ֆրանսիայի ոստիկանության հրապարակած վիճակագրական թվերի համաձայն, շաբաթ օրը Փարիզի կենտրոնում ու արևմտյան բաժնում տեղի ունեցած բռնությունների ընթացքում վիրավորվել է 133 մարդ, որոնց 23-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են: