Ֆրանսիայում հակապետական ցույցերի զոհերի թիվն աճել է
Փարիզում հակապետական ցույցերի ընթացքում վիրավորվել է եվս մեկ մարդ: Այդպիսով, այդ երկրում դրամատիրության դեմ ուղղված շարժման զոհերի թիվը հասավ երեքի:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, հակադրամատիրական շարժումը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ առավել միասնական կերպով է ընդդիմանալու այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականություններին:
«Դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժման անվան ներքո Մակրոնի կառավարության գործունեության և նկատի ունեցած տնտեսական բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ալիքը շուրջ երեք շաբաթ առաջ սկսվեց Ֆրանսիայում:
Բողոքի համար առիթ է ծառայել վառելիքից ավելի բարձր հարկ գանձելու կապակցությամբ Ֆրանսիայի կառավարության ծրագիրը:
Ֆրանսիայի քաղաքացիները վերջին օրերին բազմիցս բախվել են այդ երկրի ոստիկանության հետ, որի հետևանքով մինչ այժմ վիրավորվել են հարյուրավոր բողոքարարներ:
Կիրակի օրը Ֆրանսիայի ոստիկանության հրապարակած վիճակագրական թվերի համաձայն, շաբաթ օրը Փարիզի կենտրոնում ու արևմտյան բաժնում տեղի ունեցած բռնությունների ընթացքում վիրավորվել է 133 մարդ, որոնց 23-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են: