Ֆրանսիայի ժողովրդի 72 տոկոսն աջակցում է Մակրոնի կառավարության դեմ բողոքի ակցիաներին
https://parstoday.ir/hy/news/world-i101469-Ֆրանսիայի_ժողովրդի_72_տոկոսն_աջակցում_է_Մակրոնի_կառավարության_դեմ_բողոքի_ակցիաներին
Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի ժողովրդի ավելի քան երկու երրորդն աջակցում է Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ բողոքի ակցիաներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2018 13:46 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ժողովրդի 72 տոկոսն աջակցում է Մակրոնի կառավարության դեմ  բողոքի ակցիաներին

Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի ժողովրդի ավելի քան երկու երրորդն աջակցում է Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ բողոքի ակցիաներին:

Ֆրանսիական Le Figaro թերթի ինտերնետային կայքը երկուշաբթի օրը գրել է.«Harris interactive» ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ ֆրանսիացների մոտ 72 տոկոսն աջակցում է այդ երկրում հակակապիտալիստական բողոքի շարժմանը»: 

Ավելի վաղ, Opinion Way ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց տվեցին, որ ֆրանսիացիների մոտ 80 տոկոսն անբավարար է համարում վառելիքի գինը վերահսկելու այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի քայլերը և դեմ է դրանց:

Արդեն երրորդ շաբաթն  է, որ զանգվածային ցույցեր են ընթանում Ֆրանսիայում: Դրանք կոչվել են վերջին 50 տարիների վատագույն խռովություններն ու անհանդարտությունները:Մինչ այժմ զոհվել է երեք և վիրավորվել կամ ձերբակալվել է ավելի քան երեք հազար մարդ:

Ոստիկանությունը հայտարարել է,որ շաբաթ օրը տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալվել է 682 մարդ: