ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցել Ռուսաստանի հետ
Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպությունը պատրաստ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև վերջերս ծագած լարվածության կապակցությամբ բանակցել Մոսկվայի հետ:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մոսկվային կոչ է արել ինքնազսպվածություն ցուցաբերել Կերչի նեղուցում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ծագած լարվածության կակապցությամբ: «ՆԱՏՕ-ի անդամները և կազմակերպության դաշնակից երկրները Ուկրաինային ռազմական ու քաղաքական աջակցություն են ցուցաբերում և միաժամանակ փորձում են խաղաղ ելք գտնել ստեղծված լարվածությունը թուլացնելու համար». ասել է Ստոլտենբերգը:
Նշելով, որ ռուսական ուժերի կողմից ուկրաինական նավերը կանգնեցվելուց հետո Սև ծովում ընդլայնվել է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը, Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին ու կալանված նավերը, հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը»: