Ֆրանսիայի Սենատը չեղարկեց վառելիքի հարկերի ավելացումը
Դեկտեմբեր 04, 2018 08:18 Asia/Tehran
Ֆրանսիայում բողոքները սրվելով, այդ երկրի Սենատը չեղարկեց վառելիքի հարկերի ավելացումը:
2019թ. հունվարից բյուջեի օրինագծի շրջանակում նախատեսված էր վառելիքի հարկերի ավելացումը, սակայն սենատորները քվեարկելով Սենատի ֆինանսական հանձնաժողովի ներկայացրած փոփոխության համար, չեղարկեցին այդ որոշումը:
Ասվում է, թե Ազգային ժողովում, որտեղ իշխանությունը մեծամասնություն է կազմում Ֆրանսիայի կառավարությունը կարող է չեղարկել Սենատի որոշումը և ավելացնել հարկերը:
Ի դեպ, Ֆրանսիայի Սենատի նախագահ՝ Ժերար Լարշեն հայտարարել է, որ կառավարությունը չպետք է թույլ տա, որպեսզի երրորդ սև շաբաթը տեղի ունենա:
Պիտակ