Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին
Չինաստանի ԱԳՆ խոսնակը կրկին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի և դաժան պատժամիջոցներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պեկինում կայացած մամլո ասուլիսում, Գենգ Շուանգը հայտարարել է, որ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից այլ երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
Գենգ Շուանգը, հակադարձելով Կանադայում Huawei տեխնոլոգիա խոշորագույն ընկերության աշխատակիցների ձերբակալությանը, կապված Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների խախտման հետ, հավելել է.-«Ընկերության գործունեությունը համապատասխանում է միջազգային օրենքներին և կանոններին»:
Կանադայի ոստիկանությունը երկու օր առաջ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով ձերբակալել է «Huawei» ընկերության տնօրենների խորհուրդի անդամ Վենժուի Մենգին:
Չինաստանի Huawei Technology ընկերությունը նաև հայտարարել է, որ Վենժուի Մենգի ձերբակալությունը Կանադայում անօրինական է և նա չի խախտել օրենքները: