Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i101585-Չինաստանը_դեմ_է_Իրանի_նկատմամբ_ԱՄՆ_ի_միակողմանի_պատժամիջոցներին
Չինաստանի ԱԳՆ խոսնակը կրկին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի և դաժան պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2018 14:14 Asia/Tehran
  • Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին

Չինաստանի ԱԳՆ խոսնակը կրկին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի և դաժան պատժամիջոցներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պեկինում կայացած մամլո ասուլիսում, Գենգ Շուանգը հայտարարել է, որ Չինաստանը  դեմ է ԱՄՆ-ի կողմից այլ երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:

Գենգ Շուանգը, հակադարձելով Կանադայում  Huawei տեխնոլոգիա խոշորագույն ընկերության աշխատակիցների ձերբակալությանը, կապված Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների խախտման հետ, հավելել է.-«Ընկերության գործունեությունը համապատասխանում է միջազգային օրենքներին և կանոններին»:

Կանադայի ոստիկանությունը երկու օր առաջ  Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով ձերբակալել է «Huawei» ընկերության տնօրենների խորհուրդի անդամ Վենժուի Մենգին:

Չինաստանի Huawei Technology ընկերությունը նաև հայտարարել է, որ  Վենժուի Մենգի ձերբակալությունը Կանադայում անօրինական է և նա չի խախտել օրենքները: