Ֆրանսիայում ձերբակալվել են 32 բողոքարար աշակերտներ
https://parstoday.ir/hy/news/world-i101586-Ֆրանսիայում_ձերբակալվել_են_32_բողոքարար_աշակերտներ
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 32 աշակերտների, ովքեր բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության կողմից կրթության համակարգի բարեփոխման ծրագրի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2018 14:31 Asia/Tehran
  • Ֆրանսիայում  ձերբակալվել են 32 բողոքարար աշակերտներ

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 32 աշակերտների, ովքեր բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության կողմից կրթության համակարգի բարեփոխման ծրագրի դեմ:

«Անաթոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում աշակերտները բողոքի ցույց են անցկացրել Էմանուել Մակրոնի կառավարության կրթական քաղաքականության դեմ:

Ֆրանսիայի աշակերտները բողոքել են երկրի բուհերում ընդունելության գործընթացում տեղի ունեցած փոփոխությունների համար:

Երկուշաբթի օրը, աշակերտների բողոքի ակցիաների պատճառով, Ֆրանսիայի շուրջ 100 ավագ դպրոցներ փակվել են :

Վերջին օրերի ընթացքում «դեղին ժիլետավոնների» շարժման շրջանակում, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հակապետական ցույցեր են տեղի ունենում՝ նախագահ Մակրոնի տնտեսական քաղաքականությունների դեմ, :