ԱՄՆ-ի որոշումը Սիրիայում 40 հազար հոգանոց տեղական ուժ ձևավորելու կապակցությամբ
ԱՄՆ-ի բանակի գլխավոր շտաբի պետն ասել է, որ այս երկիրը որոշել է Սիրիայի արևելյան հատվածում կայունություն առաջացնելու նպտակով վարժեցնել տեղացի շուրջ 40 հազար զինված ուժերին:
Վաշինգտոս Փոստ օրաթերթի հաղորդմամբ, գեներալ Ժոզեֆ Դանֆորդն այդ որոշման հիմնական պատճառը համարել է ԻԼԻՊ-ի ներկայությունը Սիրիայի արևելյան հատվածում:
ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետը հստակ տեղեկություններ չի հաղորդել Սիրիայի արևելյան հատվածում գտնվող ԱՄՆ-ի զինված ուժերի քանակի մասին: Նա շեշտել է.«ԱՄՆ-ի զինված ուժերին Սիրիայից դուրս բերելու ծրագիր չունենք»:
ՄԻևնույն ժամանակ ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գրասիմովն ասել է.«ԻԼԻՊ-ի անդամները այժմ գտնվում են Եփրատի արևելյան և Սիրիայի հարավճարևելյան հատվածներում, որոնք այժմ գտնվում են ԱՄՆ-ի ուժերի հսկողության ներքո»:
Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու պատրվակով փորձել է թուլացնել ու կործանել Սիրիայի օրինական կառավարությունը: