ԱՄՆ-ի որոշումը Սիրիայում 40 հազար հոգանոց տեղական ուժ ձևավորելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i101625-ԱՄՆ_ի_որոշումը_Սիրիայում_40_հազար_հոգանոց_տեղական_ուժ_ձևավորելու_կապակցությամբ
ԱՄՆ-ի բանակի գլխավոր շտաբի պետն ասել է, որ այս երկիրը որոշել է Սիրիայի արևելյան հատվածում կայունություն առաջացնելու նպտակով վարժեցնել տեղացի շուրջ 40 հազար զինված ուժերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2018 12:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի որոշումը Սիրիայում 40 հազար հոգանոց տեղական ուժ ձևավորելու կապակցությամբ

ԱՄՆ-ի բանակի գլխավոր շտաբի պետն ասել է, որ այս երկիրը որոշել է Սիրիայի արևելյան հատվածում կայունություն առաջացնելու նպտակով վարժեցնել տեղացի շուրջ 40 հազար զինված ուժերին:

Վաշինգտոս Փոստ օրաթերթի հաղորդմամբ, գեներալ Ժոզեֆ Դանֆորդն այդ որոշման հիմնական պատճառը համարել է ԻԼԻՊ-ի ներկայությունը Սիրիայի արևելյան հատվածում:

ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետը հստակ տեղեկություններ չի հաղորդել Սիրիայի արևելյան հատվածում գտնվող ԱՄՆ-ի զինված ուժերի քանակի մասին: Նա շեշտել է.«ԱՄՆ-ի զինված ուժերին Սիրիայից դուրս բերելու ծրագիր չունենք»:

ՄԻևնույն ժամանակ ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գրասիմովն ասել է.«ԻԼԻՊ-ի անդամները այժմ գտնվում են Եփրատի արևելյան և Սիրիայի հարավճարևելյան հատվածներում, որոնք այժմ գտնվում են ԱՄՆ-ի ուժերի հսկողության ներքո»:

Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու պատրվակով  փորձել է թուլացնել ու կործանել Սիրիայի օրինական կառավարությունը: