135 վիրավոր՝ Ֆրանսիայի շաբաթ օրվա ցույցերի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/world-i101686-135_վիրավոր_Ֆրանսիայի_շաբաթ_օրվա_ցույցերի_ընթացքում
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ շաբաթ օրվա ցույցերի ժամանակ վիրավորվել է 135 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2018 03:55 Asia/Tehran
  • 135 վիրավոր՝ Ֆրանսիայի շաբաթ օրվա ցույցերի ընթացքում

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ շաբաթ օրվա ցույցերի ժամանակ վիրավորվել է 135 մարդ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Քրիստոֆեր Քասթաները շաբաթ գիշեր ներկայացնելով այդ թվերը հայտարարեց, որ վիրավորներից 17-ն անվտանգության ուժերի ծառայողներ են:

Քասթաները  հավելել է, որ շաբաթ օրվա բողոքներին Ֆրանսիայի տարածքում մասնակցել են 125 հազար քաղաքացիներ:

Ֆրանսիայի ՆԳ նախարարի ընդգծմամբ բերման է ենթարկվել 974 մարդ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականությունների դեմ ուղղված բողոքի ակցիաները երեք շաբաթ է ինչ շարունակվում են և հազարավոր ֆրանսիացիներ տնտեսական պահանջներին զուգահեռ, այդ երկրի փողոցներ դուրս գալով, պահանջում են Մակրոնի հրաժարականը:

Ֆրանսիայի ավելի քան 200 միջնակարգ դպրոցների ու համալսարանների աշակերտներ ու ուսանողներ, միանալով հակադրամատիրական ցույցերին, հրաժարվում են դասերին ներկայանալուց:

2018 թվականի նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում բռնկված վերջին անհանդարտություններն ամեն օր ավելի են տարածվում ոչ միայն Ֆրանսիայում, այլ եվրոպական այլ երկրներում, այդ թվում Նիդերլանդներում ու Բելգիայում:

Բռնարարքների հետևանքով մինչ այժմ զոհվել են 4 քաղաքացիներ, իսկ հարյուրավոր ուրիշներ վիրավորվել կամ բերման են ենթարկվել: