Դեկտեմբեր 10, 2018 16:54 Asia/Tehran
  • Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարներն ընդգծել են  ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարներն ընդգծել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը կարեւոր է Եվրոպայի անվտանգության համար:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, երկուշաբթի օրը,  ԵՄ արտաքին գործերի նախարարների Բրյուսելեւմ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը կարևոր է Եվրոպայի անվտանգության համար:

Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռիներսն ասել է. «Մենք փորձում ենք ՀԳՀԾ-ի հարցով առաջ շարժվել: Եվրոպական 28 եվրոպական երկրներից ժամանած արտգործնախարարները հավաքվեցին Բրյուսելում՝ քննարկելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և  եվրոպական ֆինանսական մեխանիզմը՝ Իրանի հետ շարունակվող տնտեսական համագործակցության համատեքստում:

Չնայած ԱՄՆ-ի խախտումներին, Բեռլինը և Փարիզը համաձայնության են եկել Իրանի հետ Եվրամիության SPV մեխանիզմի գործադրման շուրջ: 9 եվրոպական երկրներ շուտով կմիանան այս ֆինանսական մեխանիզմին:

Պիտակ