Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունը դեմ է պաղեստինցիներին տրամադրվող օգնության դադարեցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i101783-Գերմանիայի_Քրիստոնյա_դեմոկրատական_կուսակցությունը_դեմ_է_պաղեստինցիներին_տրամադրվող_օգնության_դադարեցմանը
Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունը դեմ է քվեարկել այն նախագծին, որով դադարեցվում է Պաղեստինի ինքնավար վարչակազմին տրամադրվող ֆինանսական օգնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2018 14:16 Asia/Tehran
  • Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունը դեմ է պաղեստինցիներին տրամադրվող օգնության դադարեցմանը

Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունը դեմ է քվեարկել այն նախագծին, որով դադարեցվում է Պաղեստինի ինքնավար վարչակազմին տրամադրվող ֆինանսական օգնությունը:

Ինչպես հաղորդում է սիոնիստական «Ջերուզալեմ Պոստ» օրաթերթը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչները դեմ են քվեարկել այն նախագծին, որով դադարեցվում է Պաղեստինի ինքնավար վարչակազմին և պաղեստինցի մարտիկներին ու պաղեստինյան ընտանիքներին տրամադրվող ֆինանսական օգնությունը: 

Ըստ Պաղեստինի դեմ ուղղված նախագծի՝ Գերմանիայի կառավարությունը պետք է դադարեցնի պաղեստինյան վարչակազմին տրամադրվող իր օգնությունը:

Սիոնիստական «Ջերուզալեմ Պոստ» օրաթերթը նաև բացահայտել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արշավ է սկսել, որպեսզի Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրներին համոզի իրենց դեսպանատները չտեղափոխել Ղոդս:

Եվրոպայի ու Միացյալ Նահանգների անկախ կառույցներն ու կազմակերպությունները մշտապես դեմ են հանդես գալիս Սիոնիստական ռեժիմին աջակցող եվրոպական պետությունների քաղաքականություններին: