Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին
https://parstoday.ir/hy/news/world-i101789-Խաղաղության_նոբելյան_մրցանակը_հանձնվեց_Դենի_Մուկվեգեին_եւ_Նադյա_Մուրադին
2018 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյի ռատուշայում կայացած հանդիսավոր արարողությանը հանձնվել Է վիրաբույժ Դենի Մուկվեգեին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, եւ իրաքցի իրավապաշտպան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ստրկացված Նադյա Մուրադին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2018 14:53 Asia/Tehran
  • Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին

2018 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյի ռատուշայում կայացած հանդիսավոր արարողությանը հանձնվել Է վիրաբույժ Դենի Մուկվեգեին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, եւ իրաքցի իրավապաշտպան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ստրկացված Նադյա Մուրադին:

Արարողությունն անցկացվել է Նորվեգիայի կառավարության եւ թագավորական ընտանիքի անդամների ներկայությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նորվեգիայի նոբելյան կոմիտեն որոշում է ընդունել 2018 թվականի խաղաղության մրցանակը շնորհել Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին սեռական բռնությունը զինված հակամարտություններում որպես զենք օգտագործելու դեմ նրանց գործադրած ջանքերի համար»,- ընդգծել է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը՝ ելույթ ունենալով արարողությանը:

Այդ միջոցառումը Օսլոյում Խաղաղության օրերի բաղկացուցիչ մասն է, որոնք անցկացվում են դեկտեմբերի 5-ից մինչեւ 12-ը: Այդ ժամանակահատվածում Նորվեգիայի մայրաքաղաքում կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ, սեմինարներ, որոնք արծարծում են ահաբեկչության եւ պատերազմի թեմաները, ավանդական ջահերով երթը ի պատիվ դափնեկիրների եւ Խաղաղության նոբելյան մրցանակի ֆորումը, որտեղ գլխավոր թեման կլինի գլոբալ կլիմայական ճգնաժամի լուծման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

lragir.am/