Ուկրաինան դուրս է եկել ՌԴ-ի հետ կնքած բարեկամության պայմանագրից
https://parstoday.ir/hy/news/world-i101824-Ուկրաինան_դուրս_է_եկել_ՌԴ_ի_հետ_կնքած_բարեկամության_պայմանագրից
Ուկրաինայի նախագահը ստորագրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության ու գործընկերության պայմանագրի դադարեցման որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2018 14:04 Asia/Tehran
  • Ուկրաինան դուրս է եկել ՌԴ-ի հետ կնքած բարեկամության պայմանագրից

Ուկրաինայի նախագահը ստորագրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության ու գործընկերության պայմանագրի դադարեցման որոշումը:

Շին Հուա լրատվական գործակալության հաղորդմամբ, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունների սրման բերումով, այդ երկրների մեջ շուրջ երկու տասնամյակ կանգուն մնացած բաեկամության պայմանգիրը չեղարկելու օրենքն այսօր 227 թեր ձայներով վավերացվել է Ուկրաինայի պառլամենտում: Վավերացված օրենքը ուժի մեջ կմտնի 2019թ. ապրիլի 1-ին:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է.«Ուկրաինայի կողմից պայմանագրի չերկարաձգվելը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցով Ուկրաինայի ռազմավարության մի մասն է կազմում: 

Պայմանագրի չեղարկումը տեղի ունեցավ Կերչի նեղուցում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առաջացած լարվածություններից հետո:

Մոսկվայի պաշտոնյաները Ուկրաինային նախազգուշացրել են ՌԴ-ի հետ պայմանագրերի չեղարկման հետևանքների կապակցությամբ: