Հակաիսլամական տրամադրությունների աննախադեպ աճ Գերմանիայում
https://parstoday.ir/hy/news/world-i101928-Հակաիսլամական_տրամադրությունների_աննախադեպ_աճ_Գերմանիայում
Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ այդ երկրում մուսուլմանների դեմ իրականացվող հարձակումների աննախադեպ աճ է արձանագրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2018 14:34 Asia/Tehran
  • Հակաիսլամական  տրամադրությունների աննախադեպ աճ Գերմանիայում

Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ այդ երկրում մուսուլմանների դեմ իրականացվող հարձակումների աննախադեպ աճ է արձանագրվել:

Ինչպես հաղորդում է գերմանական «Ուզնաբեր Քրուսայթունգ» թերթը, Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ 2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում, ավելի քան 570 հարձակում է տեղի ունեցել մուսուլմանների վրա:

Ըստ հաղորդման, Գերմանիայում իսլամական կառույցների վրա հարձակումները ևս աճել են:

Գերմանիայի անկախ կազմակերպությունները տեղեկացրել են մուսուլմանների վրա իրականացված հարձակումների  հետևանքով  ֆինանսական վնասների մասին:

Գերմանիայի Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 2018 թվականին, մուսուլմանների վրա իրականացված հարձակումների հետևանքով վիրավորվել է մոտ 40 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ զգալիորեն շատ է:

Գերմանիայի ձախակողմյան կուսակցությունը մտահոգություն է հայտնել մուսուլմանների դեմ հարձակումների գործընթացը շարունակվելու կապակցությամբ:

Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդը ևս հայտարարել է, որ ներկայացված տվյալները չեն ներկայացնում մուսուլմանների դեմ ներկայացվող բոլոր հանցագործությունների ամբողջական պատկերը: