«Դեղին ժիլետավորներ»-ի շարժման խոսնակ. ոգեշնչված ենք Իրանի Իսլամական հեղափոխությունից
Ֆրանսիայի «Դեղին ժիլետավորներ»-ի շարժման ցուցարարների խոսնակն ասել է, որ Ֆրանսիայում ժողովրդական ապստամբությունը ոգեշնչված է Իրանի Իսլամական հեղափոխությունից:
Երիտասարդ լրագրողների ակումբի հետ ունեցած հարցազրույցում, Ալեքսանդր Բեյվեյս Չիվան ասել է «Ֆրանսիայի ցուցարարները ոգեշնչեցին 1979 թ.-ին բռնության դեմ տեղի ունեցած Իրանի Իսլամական հեղափոխությունից»:
«Դեղին ժիլետավորներ»-ի շարժման խոսնակը հավելել է, որ Ֆրանսիայի ժողովրդի զայրույթի պատճառն այն է, որ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը նվաստացրել է իրենց:
Ֆրանսիայում ընթացող ցույցերն սկսվել են նոյեմբերի 17-ին: Ցուցարարները բողոքում են անարդարությոն և վառելիքի գնի ավելացման դեմ:
«Դեղին ժիլետավորներ» շարժման անվան ներքո տնտեսական և դրամատիրական համակարգի դեմ բողոքի շարժումը շուրջ մեկ ամիս առաջ ձևավորվեց Ֆրանսիայում, իսկ այսօր արդեն տարածվել է Բելգիայի ու Նիդերլանդների նման երկրներում::