ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է Ուկրաինայի օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i102137-ՄԱԿ_ի_գլխավոր_ասամբլեան_քվեարկել_է_Ուկրաինայի_օգտին
Ձայների մեծամասնությամբ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է Ազովի և Սև ծովերում ծովագնացության սահմանափակումնները չեղարկող Ուկրայինայի ներկայացրած օրինագծի օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 14:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է Ուկրաինայի օգտին

Ձայների մեծամասնությամբ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է Ազովի և Սև ծովերում ծովագնացության սահմանափակումնները չեղարկող Ուկրայինայի ներկայացրած օրինագծի օգտին:

Օրինագիծը վավերացվել է 66 կողմ, 19 դեմ և 73 ձեռնպահ ձայներով: 

Դրանում Ուկրաինան իր մտահոգությունն է հայտնել Ղրիմի թերակղզում ՌԴ-ի կողմից իրականացվող   զորավարժությունների կապակցությամբ: 

ՌԴ-ի և Ուկրաինայի լարվածությունները ավելի են սրվել այն բանից հետո, երբ 2018թ. նոյեմբերի 25-ին, ուկրաինական երեք նավեր, անցնելով Կեռչի նեղուցն ու Ազովի ծովը, մուտք գործեցին Ղրիմի թերակղզու շրջակայքում գտնվող ՌԴ-ի ջրային տարածքներ:

Ուկրաինայի այս քայլին արձագանքեցին ռուսները՝ բռնագրավելով ուկրաինական նավերն ու նրանց անձնակազմը: