ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է Ուկրաինայի օգտին
Դեկտեմբեր 18, 2018 14:04 Asia/Tehran
Ձայների մեծամասնությամբ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է Ազովի և Սև ծովերում ծովագնացության սահմանափակումնները չեղարկող Ուկրայինայի ներկայացրած օրինագծի օգտին:
Օրինագիծը վավերացվել է 66 կողմ, 19 դեմ և 73 ձեռնպահ ձայներով:
Դրանում Ուկրաինան իր մտահոգությունն է հայտնել Ղրիմի թերակղզում ՌԴ-ի կողմից իրականացվող զորավարժությունների կապակցությամբ:
ՌԴ-ի և Ուկրաինայի լարվածությունները ավելի են սրվել այն բանից հետո, երբ 2018թ. նոյեմբերի 25-ին, ուկրաինական երեք նավեր, անցնելով Կեռչի նեղուցն ու Ազովի ծովը, մուտք գործեցին Ղրիմի թերակղզու շրջակայքում գտնվող ՌԴ-ի ջրային տարածքներ:
Ուկրաինայի այս քայլին արձագանքեցին ռուսները՝ բռնագրավելով ուկրաինական նավերն ու նրանց անձնակազմը:
Պիտակ