Մակրոնի ժողովրդականությունը իջել է 27 տոկոսի
https://parstoday.ir/hy/news/world-i102140-Մակրոնի_ժողովրդականությունը_իջել_է_27_տոկոսի
Օդոքսա հաստատության սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը իջել է 27 տոկոսի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 14:42 Asia/Tehran
  • Մակրոնի ժողովրդականությունը իջել է 27 տոկոսի

Օդոքսա հաստատության սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը իջել է 27 տոկոսի:

Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն Ֆրանսիայի քաղաքացիների 74 տոկոսը դեռևս Մակրոնին համարում է հարուստների նախագահը: 

«Դեղին ժիլետավորների» շարժման մեկնարկից մեկ ամիս անց, դեռ շարունակվում է մայիս ամսին սկսված՝ Մակրոնի ժողովրդականության անկման ընթացքը: 

Ֆրնասիայում հակակապիտալիստական «դեղին ժիլետավորներ» շարժման ցույցերը, անցնող 5 շաբաթների ընթացքում աելի քան 3 մլրդ. դոլարի վնաս են հասցրել վաճառքի կենտրոններին:

Մակրոնի նախագահության 18-ամսյա շրջանում, սա ամենալուրջ ճգնաժամն է համարվում:

2018թ. նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցած անհանդարտությունները տարածվել են եվրոպական այլ երկրներում այդ թվում՝ Նիդերանդներում և Բելգիայում: