Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է բողոքարարների հետ կապված որոշ նախաձեռնություններից
https://parstoday.ir/hy/news/world-i102165-Ֆրանսիայի_կառավարությունը_հրաժարվել_է_բողոքարարների_հետ_կապված_որոշ_նախաձեռնություններից
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է հրաժարվել հակադրամատիրական շարժմանը դիմակայելու իր նախնական որոշ նախաձեռնություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2018 07:33 Asia/Tehran

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է հրաժարվել հակադրամատիրական շարժմանը դիմակայելու իր նախնական որոշ նախաձեռնություններից:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Ֆրանսիայի վարչապետի գրասենյակը  հայտարարել է. «Կառավարությունը մտադիր է հրաժարվել նոյեմբերի սկզբին կառավարության  քաղաքականությունների դեմ բողոքարարների շարժման մեկնարկին վարչապետ  Էդվարդ Ֆիլիպի հայտարարած որոշ նախագծերից, քանի որ դրանցից որոշները մասնավորապես վառելիքի հարկերի  հավելման չեղարկումից հետո, այլևս անիմաստ են դառնում»:

Այս շրջանակում, խորհրդարանում քննարկվող 2019 թվականի բյուջեում դադարեցվում է երկու միլիոն ընտանիքների էներգիայի լրավճարի հատկացումը:

Որոշ նախագծերից հրաժարվելու արդյունքում, կառավարության ծախսերում 130 միլիոն եվրո խնայողություն է կատարվում:

Ֆրանսիայում վերջին անհանդարտությունները, որոնք նոյեմբերի 17-ին սկիզբ առան ի նշան բողոքի  կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ, հետզհետե տարածվում են ոչ միայն Ֆրանսիայում, այլև եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում ու  Բելգիայում:

Ֆրանսիայի ոստիկանության կողմից գործադրված բռնությունների արդյունքում մինչ այժմ զոհվել է 8  մարդ և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել ու բերման են ենթարկվել: