ԱՄՆ-ի դատավորը վճիռ է կայացրել Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ
ԱՄՆ-ի մի դատավոր մերժել է ուժի գործադրմամբ էմիգրանտների պահանջների սահմանափակման հարցում Դոնալդ Թրամփի կառավարության քաղաքականությունները:
Ռոյտերսի հաղորդմամբ, Վաշինգտոնի դատավոր Էմմեթ Սուլիվանը մերժել է այս երկրի նախագահ Դոնալդ Թրամփի էմիգրանտների պահանջների սահմանափակման քաղաքականությունները, ինչն իրականցվում է ներքին բռնությունների անվան տակ: Դատավոր Սուլիվանը կոչ է արել վերանայել ԱՄՆ-ից արտաքսված 6 միգրանտների դատական գործերը:
Դատավոր Սուլիվանն ասել է.«Այս քաղաքականությունը խախտում է միգրացիայի օրենքն ու ԱՄՆ-ի կառավարության օրենքները»:
Այս դատավճիռը իրավական դաշտում ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունների ամենանոր պարտությունն է, ինչը գործադրվում է այդ երկրում միգրանտների հոսքը սահմանափակելու համար:
Անցյալ ամիս նույնպես մի դատավոր Սան Ֆրնացիսկո քաղաքում հրահանգել էր դադարեցնել Թրամփի կառավարության քաղաքականության գործադրումը այն անձանց նկատմամբ, ովքեր ապօրինի կերպով Մեքսիկայից ներգաղթել են ԱՄՆ: