Մակրոնի կառավորությունը համաձայնության է եկել ոստիկանական արհմիությունների հետ
Ֆրանսիայի կառավարությունը ոստիկանական 3 հիմնական արհմիությունների հետ համաձայնության է եկել 2019թ.-ից աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:
Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կատների ու ոստիկանության արհմիությունների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման արդյունքում, բանակցող կողմերը համաձայնագիր են ստորագրել, որն առաջին հերթին նախատեսում է 2019թ.-ի հունվարի 1-ից 150 եվրոյով աշխատանքային վճարների բարձրացում:
Ոստիկանների բողոքներն ի հայտ են եկել «դեղին բաճկոնավորների» շարժման ստեղծած մասշտաբային սոցիալական ճգնաժամի ֆոնին:
«Դեղին բաճկոնավորների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո, նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:
«Դեղին բաճկոնավորներ» շարժման հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են ամբողջ Ֆրանսիայում: