ԱՄՆ-ն Սիրիայի զավթված տարածքներում ապաստան է տալիս ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i102243-ԱՄՆ_ն_Սիրիայի_զավթված_տարածքներում_ապաստան_է_տալիս_ահաբեկիչներին
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Սիրիան բռնազավթելով, ԱՄՆ-ն արգելում է այդ երկրում ճգնաժամի քաղաքական լուծումը: Նա հավելել է. «Ահաբեկիչներն ապաստան են գտնում ԱՄՆ-ի կողմից զավթված տարածքներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2018 00:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Սիրիայի զավթված տարածքներում ապաստան է տալիս ահաբեկիչներին

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Սիրիան բռնազավթելով, ԱՄՆ-ն արգելում է այդ երկրում ճգնաժամի քաղաքական լուծումը: Նա հավելել է. «Ահաբեկիչներն ապաստան են գտնում ԱՄՆ-ի կողմից զավթված տարածքներում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան հինգշաբթի օրն ասել է. «Սիրիայի հյուսիսում և մասնավորապես «Թանաֆ»-ի ամերիկյան բազայի մերձակայքում ԻԼԻՊ-ի նման ահաբեկիչներին ամերիկացի զորայիններին ցուցաբերած աջակցությունը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ամերիկացի զորայինները որևէ մեկին չեն թույլատրում մոտենալ այդ տարածքին»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը, միջսիրիական երկխոսությունների հանդեպ աջակցությունն ու բռնարարքներից հրաժարվելը համարել է այդ երկրում ճգնաժամին վերջ տալու միակ ուղին:

Զախարովան անդրադառնալով Աստանայի նիստի միջոցով Սիրիայի ճգնաժամը կարգավորելու Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերին, հավելել է. «Կարևոր քայլը սահմանադրական կոմիտեի կառույցի շուրջ սիրիական կողմերի հետ խորհրդակցությունն էր, որի շուրջ պայմանավորվեցին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրան»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հիշեցնելով, որ Սիրիայի սահմանադրական կոմիտեի շուրջ որոշումն ընդունվեց Սոչիում գումարված Սիրիայի ազգային երկխոսության համագումարի  նիստում, հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի թիվ 2254 բանաձևի համաձայն Սիրիայում սահմանադրական բարեփոխումների հող նախապատրաստելու նպատակով այս կոմիտեն 2019 թվականի սկզբին նիստ կգումարի: