ՄԱԿ-ի ԳԱ-ն հակաամերիկյան բանաձև ընդունեց
ՄԱԿ-ի ԳԱ-ն, մի բանաձև ընդունելով, ԱՄՆ-ից պահանջեց դադարեցնել այդ երկրում Ռուսաստանի ներկայացուցիչների և դիվանագիտական վայրերի դեմ անօրինական քայլերը:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչական գրասենյակը հայտարարել է. «ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է բանաձև, որը պահանջում է դադարեցնել ռուս դիվանագետների դեմ ԱՄՆ-ի անօրինական քայլերը»:
ՄԱԿ-ի ԳԱ-ն վեցերորդ (իրավական) կոմիտեի առաջարկությամբ ընդունեց երկու բանաձևեր, որոնցից մեկում հստակ կերպով քննադատվել են Ռուսաստանի դիվանագետների և դիվանագիտական վայրերի դեմ ԱՄՆ-ի քայլերը:
Այս բանաձևն ամերիկացի պաշտոնատարներին կոչ է անում դադարեցնել կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության և Նյու Յորքում այդ երկրի դիվանագիտական այլ վայրերի դեմ անօրինական քայլերը:
ՄԱԿ-ի ԳԱ-ի մյուս բանաձևը բոլոր երկրներից պահանջել է հարգել դիվանագիտական վայրերի անձեռնմխելիությունը:
ԱՄՆ-ն 2018 թվականի մարտին արտաքսեց ՄԱԿ-ում ռուսաստանի ներկայացուցչության գրասենյակի 12 աշխատողների ու 48 դիվանագետների և փակեց Սիաթելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը: