Գերմանիան ու Ֆրանսիան արձագանքել են Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու լուրին
Գերմանիան ու Ֆրանսիան հայտարարել են.«Չնայած որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս Սիրիայից, սակայն այդ երկրում կշարունակի իրականացնել իր հակաահաբեկչական առաքելությունը»:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի ՊՆ-ն շեշտել է, որ ահաբեկիչներին դիմակայելու հրցում ԱՄՆ-ի որոշումները չեն ազդում այդ երկրի վրա:
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է.«Չնայած որ ԱՄՆ-ն որոշել է իր ուժերը դուրս բերել Սիրիայից, սակայն Ֆրանսիայի զորայինները կմնան Սիրիայում»:
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Սիրիայից ԱՄՆ-ի զորայինների հեռանալու մասին: Թրամփը այդ քայլի պատճառ է համարել ԻԼԻՊ-ի պարտության նպատակի իրականացումը:
Հինգշաբթի օրը նույպես թուիթերյան գրառմամբ Թրամփն ասել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պատերազմելը ոչ թե ԱՄՆ-ի, այլև Իրանի, ՌԴ-ի ու Սիրիայի պարտականությունն է, որ որպես «ԻԼԻՊ տեղական թշնամի», պետք է պատերազմեն այդ ահաբեկչական խմբի դեմ: