ՄԱԿ-ում Ղրիմի մասին բանաձև է վավերացվել
https://parstoday.ir/hy/news/world-i102337-ՄԱԿ_ում_Ղրիմի_մասին_բանաձև_է_վավերացվել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2018 13:05 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Ղրիմի մասին բանաձև է վավերացվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձևը։

Ինտերֆաքս լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  բանաձևին կողմ են քվեարկել 65 երկիր, դեմ 27 և 70-ը՝ ձեռնպահ։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հավաստիացրել է, որ հակառուսական այդ բանաձևը քաղաքական է և հիմնված է կեղծ ու անհիմն տեղեկությունների վրա:

Ուկրաինայում արևմտամետների հեղաշրջումից հետո, և 2014թ. տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում այդ երկրից Ղրիմի առանձնանալու և Ռուսաստանին միանալու հետևանքով, լարվածություն է առաջացել Մոսկվայի ու Կիևի և նրա արևմտյան հովանավորների միջև: