ՄԱԿ-ում Ղրիմի մասին բանաձև է վավերացվել
Դեկտեմբեր 23, 2018 13:05 Asia/Tehran
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձևը։
Ինտերֆաքս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բանաձևին կողմ են քվեարկել 65 երկիր, դեմ 27 և 70-ը՝ ձեռնպահ։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հավաստիացրել է, որ հակառուսական այդ բանաձևը քաղաքական է և հիմնված է կեղծ ու անհիմն տեղեկությունների վրա:
Ուկրաինայում արևմտամետների հեղաշրջումից հետո, և 2014թ. տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում այդ երկրից Ղրիմի առանձնանալու և Ռուսաստանին միանալու հետևանքով, լարվածություն է առաջացել Մոսկվայի ու Կիևի և նրա արևմտյան հովանավորների միջև:
Պիտակ