Արևմուտքը ցանկանում է բորսայի ճանապարհով Իրանից նավթ գնել
https://parstoday.ir/hy/news/world-i102338-Արևմուտքը_ցանկանում_է_բորսայի_ճանապարհով_Իրանից_նավթ_գնել
Իրանի նավթի վաճառքում խափանարարություն կատարելու ԱՄՆ-ի ջանքերով հանդերձ, մի շարք արտասահմանյան երկրներ ցանկանում են բորսայի ճանապարհով Իրանից նավթ գնել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 23, 2018 16:44 Asia/Tehran
  • Արևմուտքը ցանկանում է բորսայի ճանապարհով Իրանից նավթ գնել

Իրանի նավթի վաճառքում խափանարարություն կատարելու ԱՄՆ-ի ջանքերով հանդերձ, մի շարք արտասահմանյան երկրներ ցանկանում են բորսայի ճանապարհով Իրանից նավթ գնել:

Կիրակի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Իրանի էներգետիկայի բորսայի բաժնի գլխավոր տնօրեն Սեյեդ Ալի Հոսեյնին ասել է.«Մի շարք պետություններ իրենց դեսպանությունների միջոցով փորձել են տեղեկություններ ձեռք բերել բորսայի ճանապարհով Իրանի նավթի գնման մասին և որոշ արտաքին ընկերություններ էլ ուղղակիորեն բանակցել են և գործակցության կոդ են ստացել»:

Հոսեյնին նշել է, որ ներկայումս նավթի գնորդների տեսակետից ոչ մի խնդիր ու սահմանափակում չկա:

Իրանի էներգետիկայի բորսայի բաժնի գլխավոր տնօրենն ասել է.«Անցած շաբաթների ընթացքում, բազում առաջարկներ են եղել նավթի գնման համար, ինչը  նավթի առաջարկի բարձր գրավչության մասին է վկայում»:

Բորսայում անմշակ նավթի առաջարկման նախագիծը անցած նոյեմբերին իրագործման է հանձնվել Իրանի կառավարության հովանավորությամբ: