Ուկրաինան պատրաստ է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i102397-Ուկրաինան_պատրաստ_է_պատերազմի_մեջ_մտնել_Ռուսաստանի_հետ
Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխհրամանատարը նշել է, որ այդ ուժերը պատրաստ վիճակում են գտնվում Ռուսաստանի դեմ հավանական պատերազմի մեջ մտնելու համար:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 07:57 Asia/Tehran
  • Ուկրաինան պատրաստ է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի  հետ

Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխհրամանատարը նշել է, որ այդ ուժերը պատրաստ վիճակում են գտնվում Ռուսաստանի դեմ հավանական պատերազմի մեջ մտնելու համար:

Newsweek շաբաթաթերթի տեղեկացմամբ, ծովակալ Անդրեյ Տարասովովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային դրդում է պատերազմի մեջ մտնել: Նա նշել է, որ իրենք պահպանելու են Ուկրաինայի ինքիշխանությունը Կերչի նեղուցում:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխհրամանատարն ասել է.«Ռուսաստանի ոտնձգության դեպքում, պատրաստ ենք Ուկրաինայի և միջազգային օրենքներին հետևելով, օգտվել զենքից»:

Այս բոլորն այն դեպքում, երբ անցած շաբաթ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չնայած Կիևի սադրիչ քայլերին, Մոսկվան չի ցանկանում պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ:

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լարվածությունը սրվել է նրանից հետո, երբ անցած նոյեմբերի 25-ին, երեք ուկրաինական ռազմանավեր հատել են  ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կերչի նեղուցը՝ ցանկանալով անցնել Ղրիմյան կամուրջը: Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանային ուժերի նավատորմը գրավել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող այդ նավերը և ձերբակալել է նավաստիներին:

Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները սրվել են 2014թ.՝ Կիևում ժամանակի կառավարության դեմ արևմտամետների իրականացրած հեղաշրջումից հետո: