ԱՄՆ-ը հերքել է Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման որոշումը
ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հերքել է ապագայում ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից:
Աֆղանստանի «Շաֆաղնա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, երեկ երեկոյան Քաբուլի հյուսիսում գտնվող Բագրամի ռազմակայանում ամերիկացի զորքերի ներկայությամբ, հերքելով ապագայում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերելը մասին տարածված լուրը ասել է.«Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի առաքելության փոփոխություն չկա, և նրանց առաքելությունը ժամանակացույցի համաձայն կշարունակվի Աֆղանստանում» :
Wall Street Journal- ը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի համաձայն ԱՄՆ-ի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 7 հազար ամերիկյան զորքեր դուրս կգան Աֆղանստանից: