ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն ուղղված Պորոշենկոյի նոր նախաձեռնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i102495-ՆԱՏՕ_ին_և_ԵՄ_ին_Ուկրաինայի_անդամակցությանն_ուղղված_Պորոշենկոյի_նոր_նախաձեռնությունը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երկրի խորհրդարանին կոչ է արել մինչև գարուն, երկրի Սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանը և Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպությանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 14:39 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն ուղղված Պորոշենկոյի նոր նախաձեռնությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երկրի խորհրդարանին կոչ է արել մինչև գարուն, երկրի Սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանը և Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպությանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հարցը:

Ինչպես հաղորդում է  Չինաստանի «Շին հուա» լրատվական գործակալությունը, Պյոտր Պորոշենկոն հինգշաբթի օրը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես  ջանքեր կգործադրեմ, որպեսզի Ուկրաինայի գերագույն խորհուրդը 2019 թվականի փետրվարին վավերացնի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն ուղղված սահմանադրական բարեփոխումները»: 

Ուկրաինայի կառավարությունը վերջին չորս տարիների ընթացքում այդ երկրի արևելյան հատվածում տիրող ճգնաժամին դիմակայելու նպատակով և Ռուսաստանի հետ ունեցած լարվածությունների պատճառով, փորձել է ավելի մոտենալ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, սակայն ո՛չ ՆԱՏՕ-ն  և ո՛չ էլ Եվրամիությունը, պատրաստ չեն կարճ ժամանակամիջոցում համաձայնել երկու կազմակերպություններին այդ երկրի անդամակցությանը: