Թրամփը սպառնացել է, որ կփակի ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանը
(last modified Sat, 29 Dec 2018 03:30:31 GMT )
Դեկտեմբեր 29, 2018 07:00 Asia/Tehran
  • Թրամփը սպառնացել է, որ կփակի ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանը

ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ եթե դեմոկրատականները չպահանջեն սահմանային պատ կառուցելու համար նրա պահանջած բյուջեն, լիովին կփակի Մեքսիկայի հետ սահմանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այն պայմաններում, երբ բյուջեի օրինագիծը ստորագրելուց Թրամփի հրաժարվելու պատճառով, ԱՄՆ-ի կառավարության որոշ բաժինների աշխատանքը շարունակում է արձակված մնալ, Թրամփը թուիթերյան մի ուղերձում սպառնացել է, որ եթե Կոնգրեսի դեմոկրատականները չվավերացնեն սահմանային պատ կառուցելու համար պահանջվող բյուջեն, պարտավորելու է լիովին փակել Մեքսիկայի հետ հարավային սահմանը, փոխել միգրացիայի հետ կապված օրենքները և ամերիկյան արդյունաբերությունն, այդ թվում ավտոարդյունաբերությունը դուրս հանել Մեքսիկայից:

Թրամփը նաև սպառնացել է, որ չեղարկելու է Մեքսիկայի հետ առևտրական համաձայնագիրը:

Թրամփը թուիթերյան մեկ այլ գրառմամբ Հոնդուրասին, Գուատեմալային ու Էլսալվադորին մեղադրել է միգրանտների կարավանի կազմավորումն ու դեպի ԱՄՆ նրանց երթը չկանխելու մեջ և սպառնացել է, որ դադարեցնելու է այդ երեք երկրներին տրամադրվող ֆինանսական բոլոր օժանդակությունները:

ԱՄՆ ֆեդերալ կառավարության աշխատանքի արձակումն այդ բաժինների 800 հազար աշխատողների գործազրկության և առանց աշխատավարձ մնալու պատճառ է դարձել և ամեն շաբաթ մեկ միլիարդ 200 միլիոն դոլար վնաս է պատճառում այդ երկրի ՀՆԱ-ին: