Ռուսաստանն արգելել է ուկրաինական որոշ արտադրանքների ներկրումը
https://parstoday.ir/hy/news/world-i102586-Ռուսաստանն_արգելել_է_ուկրաինական_որոշ_արտադրանքների_ներկրումը
Մոսկվան արգելել է ուկրաինական որոշ արտադրանքների մուտքը Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2018 01:23 Asia/Tehran
  • Ռուսաստանն արգելել է ուկրաինական որոշ արտադրանքների ներկրումը

Մոսկվան արգելել է ուկրաինական որոշ արտադրանքների մուտքը Ռուսաստան:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ այդ երկրի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը շաբաթ օրը ստորագրել է 510 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ուկրաինական ավելի քան 50 տեսակ արտադրանքների մուտքը Ռուսաստան արգելող հրամանագիրը:

Որոշումն ընդունվել է Կիևի կողմից ռուսական արտադրանքների դեմ սահմանված վերջին բոյկոտին իր պատասխան:

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը նոյեմբերի 30-ին հայտարարեց, որ իր երկիրը վերջերս չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված 48 միջազգային համաձայնագրեր և 40 այլ համաձայնագրեր ևս շտապ կերպով չեղարկվելու են:

Ռուսաստանն ու Ուկրաինան 375 երկկողմ պայմանագրեր ու համաձայնագրեր ունեին, որոնցից մի քանիսը վերջին տարիներին Ուկրաինայի արևելքում ծագած բախումների և 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո առկախվեցին:

Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերի կալանքի տակ առնելուց հետո վերջին շաբաթներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունները սրվել են: