Իրավապաշտպան կազմակերպությունն ազդարարել է Արաբիայում մահապատիժների քանակի հավելման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i102655-Իրավապաշտպան_կազմակերպությունն_ազդարարել_է_Արաբիայում_մահապատիժների_քանակի_հավելման_կապակցությամբ
Մարդու իրավունքների եվրոպական-սաուդական կազմակերպությունն ազդարարել է Արաբիայում մահապատիժների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի քանակի աննախադեպ աճի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2018 12:40 Asia/Tehran
  • Իրավապաշտպան կազմակերպությունն ազդարարել է Արաբիայում մահապատիժների  քանակի հավելման կապակցությամբ

Մարդու իրավունքների եվրոպական-սաուդական կազմակերպությունն ազդարարել է Արաբիայում մահապատիժների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի քանակի աննախադեպ աճի կապակցությամբ:

Համաձայն Կատարի «Ալ-Խալիջ Ալ-Ջադիդ» լրատվական կայքի հաղորդման, Մարդու իրավունքների եվրոպական-սաուդական կազմակերպությունը  մի զեկույց հրապարակելով հայտարարել է, որ 2018 թվականին Արաբիայում գործադրվել է 143 մահապատիժ:

Մարդու իրավունքների եվրոպական-սաուդական կազմակերպության «Արաբիայում մարդու իրավունքների հոշոտումը» խորագրով զեկույցում ասված է. «Սաուդյան իշխանությունն Արաբիայի տարածքում շարունակում է դատական համակարգից դուրս իրականացվող սպանությունները, անարդար դատաքննությունները, կտտանքները, կալանավորումը և ազատությունների ոտնահարումը»:  

«Սաուդյան իշխանությունը մարդու իրավունքների դեմ ուղղված իր գործունեությունը նաև տարածել է արտասահմանում, որպեսզի հալածանքի ենթարկի այն ակտիվիստներին- որոնք փախել են ներքին բռնաճնշումներից»,-ասված է զեկույցում:

Մարդու իրավունքների եվրոպական-սաուդական կազմակերպությունն ընդգծել է, որ Սաուդիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի քայլերի հետևանքով մարդու իրավունքների վիճակում անընդունելի վիճակը ուշագրավ կերպով սրվել է: