Մոգերինի.«Իրանի հետ առևտրի երաշխիքը ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտություններից է»
https://parstoday.ir/hy/news/world-i102691-Մոգերինի._Իրանի_հետ_առևտրի_երաշխիքը_ՀԳՀԾ_ի_պահպանման_անհրաժեշտություններից_է
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարը խոստովանել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը շարունակելու համար պետք է երաշխավորվի, որ Իրանի հետ օրինական առևտուր իրականացնելու ցանկություն ունեցող ընկերությունները ոչ մի խնդիր չեն ունենա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2019 14:20 Asia/Tehran
  • Մոգերինի.«Իրանի հետ առևտրի երաշխիքը ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտություններից է»

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարը խոստովանել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը շարունակելու համար պետք է երաշխավորվի, որ Իրանի հետ օրինական առևտուր իրականացնելու ցանկություն ունեցող ընկերությունները ոչ մի խնդիր չեն ունենա»:

Ֆեդերիկա Մոգերինին 2019 թվականի առաջին օրն ասել է.«Եվրամիությունը համագործակցում է միջազգային հանրության մյուս անդամ երկրների հետ, որպեսզի պահպանվի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային համաձայնագիրը»: 

ՄԱԳԱՏԷ-ն  իր 14 զեկույցներում հաստատել է, որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած  իր պարտավորությունները:

Ընդգծելով  ՀԳՀԾ-ի պահպանման և Իրանի հետ ընկերությունների օրինական առևտրի երաշխավորման անհրաժեշտությունը, Մոգերինին ասել է.«Պետք է քայլեր ձեռնարկվեն, որոնք կօգնեն Իրանի հետ առևտուր անող տնտեսության ոլորտի դերակատարներին և նրանց կպաշտպանեն ու կհամոզեն, որ ոչ մի խնդիր չեն ունենալու»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հստակեցրել է.«Եվրոպացիները չեն ընդունում, որ ԱՄՆ-ն որոշում կայացնի այլ երկրի հետ Եվրամիության օրինական առևտրի վերաբերյալ»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին, ողջունելով Իրանն ու ՀԳՀԾ-ն պաշտպանող Եվրոպայի դիրքորոշումը, դա բավարար չի համարել:Նա ասել է, որ եվրոպացիները պետք է ՀԳՀԾ-ին աջակցելու շրջանակում գործնական քայլեր կատարեն: