Հրապարակված վերջին տվյալների համաձայն, Գերմանիայում դատական համակարգի հեղինակությունը նվազել է
Գերմանական Ֆոկուս շաբաթաթերթի զեկույցի համաձայն, վերջին հարցումները, որ անկացրել է CV ինստիտուտը, ցույց են տալիս, որ գերմանացիների 45 տոկոսը քիչ է վստահում դատական համակարգին:
Իսկ Գերմանիայի 9 նահանգներում անվստահության մակարդակը հասնում է 52 տոկոսի: Հարցումների համաձայն, գերմանացիների միայն 41 տոկոսն է հավատում իր երկրի դատական համակարգին:
Ինստիտուտի հարցման արդյունքներում նշված է նաև, որ հարցվողների 14.2 տոկոսը հարցմանը կոնկրետ պատասխան չի տվել: Գերմանիայի արևելքում քաղաքացիների 24.3 տոկոսը շատ քիչ է հավատում երկրի դատական համակարգին: Իսկ արևմուտքում այդ թիվը կազմում է 16.8 տոկոս:
Սոցհարցման տվյալների համաձայն, գերմանացիների 60 տոկոսը համոզված է, որ այդ երկրում մարդիկ հավասար չեն դատարանների առաջ: Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած շուրջ 5 հազար մարդ: