Հրապարակված վերջին տվյալների համաձայն, Գերմանիայում դատական համակարգի հեղինակությունը նվազել է
https://parstoday.ir/hy/news/world-i102699-Հրապարակված_վերջին_տվյալների_համաձայն_Գերմանիայում_դատական_համակարգի_հեղինակությունը_նվազել_է
Գերմանական Ֆոկուս շաբաթաթերթի զեկույցի համաձայն, վերջին հարցումները, որ անկացրել է CV ինստիտուտը, ցույց են տալիս, որ գերմանացիների 45 տոկոսը քիչ է վստահում դատական համակարգին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 02, 2019 05:08 Asia/Tehran
  • Հրապարակված վերջին տվյալների համաձայն, Գերմանիայում դատական համակարգի հեղինակությունը նվազել է

Գերմանական Ֆոկուս շաբաթաթերթի զեկույցի համաձայն, վերջին հարցումները, որ անկացրել է CV ինստիտուտը, ցույց են տալիս, որ գերմանացիների 45 տոկոսը քիչ է վստահում դատական համակարգին:

Իսկ Գերմանիայի 9 նահանգներում անվստահության մակարդակը հասնում է  52 տոկոսի: Հարցումների համաձայն, գերմանացիների միայն 41 տոկոսն է հավատում իր երկրի դատական համակարգին:

Ինստիտուտի հարցման արդյունքներում նշված է նաև, որ հարցվողների 14.2 տոկոսը հարցմանը կոնկրետ պատասխան չի տվել:  Գերմանիայի արևելքում քաղաքացիների 24.3 տոկոսը շատ քիչ է հավատում երկրի դատական համակարգին: Իսկ արևմուտքում այդ թիվը կազմում է 16.8 տոկոս:

Սոցհարցման տվյալների համաձայն, գերմանացիների 60 տոկոսը համոզված է, որ այդ երկրում մարդիկ հավասար չեն դատարանների առաջ: Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած շուրջ 5 հազար մարդ: