Ահաբեկիչների մոտ հայտնված սեփական արտադրության հրթիռները սարսափ են պատճառել ամերիկացի զորայիններին
https://parstoday.ir/hy/news/world-i102767-Ահաբեկիչների_մոտ_հայտնված_սեփական_արտադրության_հրթիռները_սարսափ_են_պատճառել_ամերիկացի_զորայիններին
Այն հրթիռները, որ ԱՄՆ-ն ժամանակին որոշ երկրների ու կապված խմբերի միջոցով տրամադրել է ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի ահաբեկիչներին, այսօր սարսափ են պատճառում այդ երկրի զորայիններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2019 23:58 Asia/Tehran
  • Ահաբեկիչների մոտ հայտնված սեփական արտադրության հրթիռները սարսափ են պատճառել ամերիկացի զորայիններին

Այն հրթիռները, որ ԱՄՆ-ն ժամանակին որոշ երկրների ու կապված խմբերի միջոցով տրամադրել է ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի ահաբեկիչներին, այսօր սարսափ են պատճառում այդ երկրի զորայիններին:

«Սքայ Նյուզ» հեռուստակայանը հաղորդել է, որ  Միջին Արևելքում իր դաշնակիցներին տրամադրած ԱՄՆ-ի հակատանկային հրթիռային համակարգերն այսօր հայտնվել են ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի նման ահաբեկչական խմբերի ձեռքում և մեծ սպառնալիք են դարձել տարածաշրջանում տեղակայված ամերիկացի զորայինների համար:

«Սքայ Նյուզ»-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 2013 թվականին հակատանկային հեռակառավարվող հրթիռներ (ATGM) է տրամադրել Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին:

Ահաբեկիչներին տրամադրված ամերիկյան հրթիռներն այն պայմաններում են սարսափ պատճառել վերջիններիս, երբ ԱՄՆ-ն Սիրիայում տեղակայված ունի շուրջ 2000, Իրաքում՝ 5000 և Աֆղանստանում՝ 14000 զորայիններ:

Մինչ այսօր Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների հաստատման վայրերում հայտնաբերվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի հետ ամերիկացի զորայինների տեղեկատվական ու սպառազինական սերտ համագործակցության մասին: