Ահաբեկիչների մոտ հայտնված սեփական արտադրության հրթիռները սարսափ են պատճառել ամերիկացի զորայիններին
Այն հրթիռները, որ ԱՄՆ-ն ժամանակին որոշ երկրների ու կապված խմբերի միջոցով տրամադրել է ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի ահաբեկիչներին, այսօր սարսափ են պատճառում այդ երկրի զորայիններին:
«Սքայ Նյուզ» հեռուստակայանը հաղորդել է, որ Միջին Արևելքում իր դաշնակիցներին տրամադրած ԱՄՆ-ի հակատանկային հրթիռային համակարգերն այսօր հայտնվել են ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի նման ահաբեկչական խմբերի ձեռքում և մեծ սպառնալիք են դարձել տարածաշրջանում տեղակայված ամերիկացի զորայինների համար:
«Սքայ Նյուզ»-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 2013 թվականին հակատանկային հեռակառավարվող հրթիռներ (ATGM) է տրամադրել Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին:
Ահաբեկիչներին տրամադրված ամերիկյան հրթիռներն այն պայմաններում են սարսափ պատճառել վերջիններիս, երբ ԱՄՆ-ն Սիրիայում տեղակայված ունի շուրջ 2000, Իրաքում՝ 5000 և Աֆղանստանում՝ 14000 զորայիններ:
Մինչ այսօր Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների հաստատման վայրերում հայտնաբերվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի հետ ամերիկացի զորայինների տեղեկատվական ու սպառազինական սերտ համագործակցության մասին: