Ֆրանսիացիների 75 տոկոսը դժգոհ է Էմանուել Մակրոնից
«Ուդոքսա» հաստատության կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 75 տոկոսը խիստ դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից:
Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիները կոչ են արել լուրջ քայլեր անել ընտանքիների եկամուտները բարձրացնելու համար:
Անցկացված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, ֆրանսիացիների գրեթե կեսը գոհ չի եղել Էմանուել Մակրոնի կառավարության գործունեությունից:
Ֆրանսիայի ժողովրդի 54 տոկոսի առաջին գերակայությունը գնողունակության բարձրացման համար համապատասխան քայլերի գործադրումն է:
Հատկանշական է, որ ֆրանսիացիների դժգոհության մասին լուրերը այն դեպքում են տարածվում, երբ այդ երկրում «դեղին բաճկոնավորների» ցույցերի շարունակմամբ, ի վերջո Մակրոնը ստիպված խոստացավ, որ աշխատավորները կբարձատրվեն հավելյալ աշխատաժամերի համար և գալիք տարվա ձմռանը չեն ավելանա էլեկտրաէներգիայի ու գազի սակագները: