Ֆրանսիայում շարունակվում են հակակապիտալիստական բողոքները
Հունվար 05, 2019 09:10 Asia/Tehran
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքները:
«Ֆրանս 24» ցանցի հաղորդման համաձայն, այսօր Ֆրանսիայում շարունակվել են կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցերը: Բողոքարարները հավաքվել են Ելիսեյան պալատի, քաղաքապետարանի հրապարակներում և պառլամենտի շենքի դիմաց:
Հաղորդման համաձայն, «դեղին բաճկոնավորների» շարժման ղեկավարները բողոքարարներին կոչ են արել հավաքվել քաղաքի հրակարակներում:
Ֆրանսիայի ոստիկանությունը մինչ օրս հաստատել է բողոքի ցույցերի ընթացքում 10 հոգու մահը:
Պիտակ