ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը՝ երեխաների համար ամենաանապահով երկրների մասին
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ պատերազմական շրջաններում ապրող միլիոնավոր երեխաների ապագան վտանգված է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ պատերազմների շարունակվելը, երեխաների իրավունքների խախտումը և ոճրագործությունների հեղինակներին հարցապնդելու աշխարհի ղեկավարների անկարողությունը, վտանգել են միլիոնավոր երեխաների ապագան:
Հաղորդման համաձայն, վերջին 12 ամիսների ընթացքում, Աֆղանստանում, Իրաքում, Եմենում, Սիրիայում, Մյանմայում, Ուկրաինայի արևելքում, Կամերունում, Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայում, Չադում, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում, Սոմալիում, Նիգերիայում, Մալիի և Բուրքինաֆասոյի սահմանային շրջանում ապրող երեխաներն ուղղակի հարձակումների թիրախում են եղել:
Պատերազմական գոտիներում որպես մարդկային վահաններ օգտագործվող երեխաները հաճախ սպանվում են կամ հաշմանդամ են դառնում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր զեկույցում զգուշացրել է, որ այդ երկրներում երեխաները տառապում են քաղցից ու թերսնումից և զրկված են կրթությունից ու առողջապահական ծառայություններից:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պահանջում է վերջ դնել երեխաների դեմ հարձակմանը և երաշխավորել նրանց իրավունքները: