Բրիտանիայի նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Արևմուտքը Սիրիայում պարտություն է կրել
https://parstoday.ir/hy/news/world-i102938-Բրիտանիայի_նախկին_պաշտոնյան_խոստովանել_է_որ_Արևմուտքը_Սիրիայում_պարտություն_է_կրել
Սիրիայում Բրիտանիայի նախկին դեսպանը խոստովանել է, որ այդ երկրում Արևմուտքի միլիտարիստական քաղաքականությունները ձախողել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2019 13:58 Asia/Tehran
  • Բրիտանիայի նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Արևմուտքը Սիրիայում պարտություն է կրել

Սիրիայում Բրիտանիայի նախկին դեսպանը խոստովանել է, որ այդ երկրում Արևմուտքի միլիտարիստական քաղաքականությունները ձախողել են:

Սիրիայում Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Ֆորդը, երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Բրիտանիան և իր գործընկերները  Սիրիայում  ոչ մի բաժին չեն ունենալու: Հավանական է, որ Բրիտանիան իր դեսպանատունը վերաբացելու համար հանդիպի Դամասկոսի կառավարության անհամաձայնությանը»:

Փիթեր Ֆորդը Սիրիայում Իրանի իսլամական հանրապետության դերակատարության մասին նշել է.«Իրանը մեծ դերակատարում ունեցավ Սիրիայից ահաբեկիչներին դուրս քշելու գործում և այժմ ներկա է Սիրիայի իրադարձություններում և  շարունակելու է իր դերակատարությունը»:

Սիրիայում Բրիտանիայի նախկին դեսպանի խոսքով՝ Դամասկոս-Թեհրան-Մոսկվա կոալիցիան Սիրիայի ճակատամարտի հաղթողն է: «ԱՄՆ-ն և Բրիտանիան Սիրիայում հետապնդած իրենց բոլոր նպատակներում ձախողել են». հստակեցրել է նա:

Ահաբեկիչների հովանավորությամբ Սիրիայի օրինական կառավարությունը տապալելու  7-ամյա փորձերից ու անկարողությունից հետո,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ շուտով Սիրիայից դուրս է բերելու ամերիկյան զորքերին: